Հայերեն   English   Русский  

Թուրքիան չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին. Էրդողան


  
դիտումներ: 1081

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Համապատասխան հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Պորոշենկոյի հետ Կիևում ունեցած համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես ևս մեկ անգամ վստահեցրել եմ պարոն Պորոշենկոյին, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը` ներառյալ Ղրիմը և քաղաքական համախմբումը», - УНИАН գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը: Նրա խոսքով` Թուրքիան «չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը»:

Բացի այդ, նա վստահեցրել է Պորոշենկոյին, որ Անկարան կհետևի Ղրիմի թաթարների շուրջ ստեղծված իրավիճակին և այդ հարցը կպահպանի միջազգային օրակարգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Թուրքիային առաջարկել է միանալ «Ղրիմի դեօկուպացիայի ընկերներ խմբին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: