Կատալոնիայի առաջնորդը անկախության հռչակագիր է ստորագրել
դիտումներ: 1220
«Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի անկախության մասին փաստաթուղթ է ստորագրել», - նշվել է կատալոնական կառավարության թվիթերայն էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան ընդգծել էր, որ Պուչդեմոնի հայտարարությունը անկախության մասին չի կարող վավեր համարվել:
Հոկտեմբերի 10-ին Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիան, հանրաքվե անցկացնելով, անկախության իրավունք ստացավ:
Ընդ որում` Կատալոնիայի ղեկավարը կոչ էր արել խորհրդարանին դադարեցնել տարածաշրջանի անկախության հռչակումը և բանակացություններ վարել: