Իսպանիայի վարչապետը հնարավոր է համարել Կատալոնիայում ինքնավարության կասեցումը
դիտումներ: 1613
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի նախարարների խորհուրդը պաշտոնական դիմում կուղարկի Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնին` պահանջելով հստակեցնել տարածաշրջանի անկախության շուրջ իրավիճակը:
Նրա խոսքով` դա անհրաժեշտ է, որպեսզի որոշում կայացվի Սահմանադրության 155-րդ հոդվածի ակտիվացման մասին, որը թույլ է տալիս դադարեցնել Կատալոնիայի ինքնակառավարումը:
Հոկտեմբերի 10-ին Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիան, հանրաքվե անցկացնելով, անկախության իրավունք է ձեռք բերել: