Գուտերեշը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ԼՂ հակարամտության շուրջ խաղաղ կարգավորման հասնել
դիտումներ: 1461
«Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որ նախագահները որոշել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ամրապնդելու և շփման գծում լարվածությունը մեղմելու ուղղությամբ», - նշվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: