Թոմ Կրուզի դուստրը աշխատում է վարսավիրանոցում
դիտումներ: 1089
Սակայն Իզաբելա Կրուզը սովորական վարսավիրանոցում չի աշխատում: Նա վճարել է մոտ 40 հազար դոլար, որպեսզի լոնդոնյան հեղինակավոր դիմահարդարման դպրոցում`Vidal Sassoon Academy անցնի ուսումնական դասընթաց: Այժմ նա աշխատում է Բրիտանիայի մայրաքաղաքի ամենաթանկ սրահներից մեկում:
"Երբ սրահում շատ աշխատանք կա, Իզաբելան պետք է շատ աշխատի, ոչ ոք նրան որպես աստղ չի վերաբերում, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ովքեր են նրա ծնողները: Նրա գործընկերների մեծ մասը այդ մասին չգիտի", — Ասել է Կրուզի դստերը ծանոթ աղբյուրը:
Ներկայում աղջիկը չի նախատեսել լքել Լոնդոնը, չնայած նախկինում երկար ժամանակ հոր հետ ապրել է ԱՄՆ-ում և հոր նման տարվել էր սայենթոլոգիայով: