Հայերեն   English   Русский  

Թագավորական ուտեստ


  
դիտումներ: 5632

Հնդկաձավարը ձավարեղենի թագուհի է համարվում ռեկորդային քանակով վիտամինների ու միկրոտարրերի պարունակության շնորհիվ: Իսկ դրանից պատրաստված գնդիկները և՛ դիետիկ են, և՛ միաժամանակ շատ համեղ:

Բաղադրությունը

3 ճ.գդալ խաշած հնդկաձավար

800 գ ագարիկոն (շամպինյոն)

1 ձու

5 ճ.գդալ կետչուփ

2 գլուխ սոխ

1 թ.գդալբանջարեղենային համեմունք

պաքսիմատ

աղ, պղպեղ, կանաչի և ձեթ

Պատրաստումը

Հնդկաձավարը խաշել, սունկն ու սոխը մանրացնել: Սոխը ձեթով տապակել մինչև ոսկեգունելը, ավելացնել սունկն ու տապակել մինչև այն պատրաստ լինի:

Տապակած սոխն ու սունկը մսաղացով անցկացնել՝ նախապես ավելորդ հեղուկը քամելով (մսաղացի փոխարեն կարելի է բլենդեր գործածել):

Ավելացնել հնդկաձավարը, աղն ու պղպեղը, համեմունքն ու ձուն և լավ խառնել: Ստացված զանգվածից գնդեր ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ ու տապակել բոլոր կողմերից. պետք է կարմիր կեղև գոյանա:

Պատրաստի գնդերը դասավորել կաղապարի մեջ, վրան լցնել ջրով բացած կետչուփն ու դնել 200 աստիճան տաքացրած փուռը 10-15 րոպե:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: