ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. Մամեդյարով
դիտումներ: 833
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ադրբեջանական արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա՝ հանդիպման ստույգ ամսաթիվն ու անցկացման վայրը դեռ հայտնի չէ:
Է. Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացմանն առնչվող հարցը պարզ կլինի համանախագահների հետ հանդիպումից հետո: