Հայերեն   English   Русский  

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգեւոր հովիվ է. նա կարմիր գրքում գրանցված թռչունների է որսացել


  
դիտումներ: 1416

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ

EcoNews.amբնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգեւորականի մասին: Հոգեւոր եւ բարոյական քարոզ իրականացնող անձը նաեւ ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս: Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղեւոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու եւ Նոր Եդեսիա համայնքի հոգեւոր հովիվը:

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են: Նախնական տվյալներով առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակն է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ:

Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաեւ միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արեւմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր: Տափաստանային մկնաճուռակը հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սեւանի եւ այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային եւ լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ: Պահպանվում է «Սեւան» ազգային պարկում: Նշենք, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել են 2011-2012թթ.-ին եւ մի մասն էլ արվել են ոչ Հայաստանում: Ուշագրավ են Տեր Ղեւոնդ քահանա Գափոյանի մեկնաբանությունները նշված լուսանկարներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: