Հայերեն   English   Русский  

Պուչդեմոնը հայտարարել է, որ արդար դատաքննությանը սպասելու ընթացքում կմնա Բրյուսելում


  
դիտումներ: 1335

Կատալոնիայի կառավարության պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքը և ինքնավարության մի շարք նախկին նախարարներ կմնան Բելգիայում` արդար դատաքննության սպասելով և ցուցմունք տալու համար չեն ներկայանա Իսպանիայի ազգային դատական կոլեգիա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է TV3 հեռուստաալիքը:

«Կատալոնիայի օրինական կառավարության» ստորագրած հայտարարության մեջ նշվել է , որ Իսպանիայի ազգային դատական կոլեգիան իրենից «քաղաքական դատարան» է ներկայացնում:

Դատական գործընթացի նպատակը «գաղափարների համար պատիժն» է:

Հաղորդվել է, որ պաշտոնանկ արված Կատալոնիայի կառավարության անդամները դատախազի պահանջած պատիժն «անհամաչափ» են համարում, քանի որ այն համապատասախանում է ահաբեկչության կամ սպանության համար պատժին:

Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Պուչդեմոնը Իսպանիայի դատարան չի ներկայանա ցուցմունք տալու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: