Կաղամբով կոտլետներ
դիտումներ: 6036
Պատրաստումը
Միսն ու սոխն աղալ, խառնել մանրացրած կամ քերած կաղամբը: Ստացված զանգվածը համեմել աղով ու պղպղով:
Խճողակից կոտլետներ ձևավորել ու թաթախել այուրի մեջ: Տապակել ձեթով երկու կողմից:
Պատրաստի կոտլետները դասավորել կաղապարի մեջ: Տոմատի մածուկը նոսրացնել ջրով, լցնել կոտլետների վրա, 1-2 դափնետերև ու հատիկով պղպեղ ավելացնել:
Փուռը դնել մեկ ժամով, ապա մատուցել որևիցե խավարտի հետ, ասենք՝ կարտոֆիլի խյուսի կամ հնդկաձավարի փլավի:
Բարի ախորժակ