Մեծ Բրիտանիան Պաշտպանության նոր նախարար ունի
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայլք Ֆելոնի՝ սեքսուալ սկանդալներին հաջորդած հրաժարականից հետո վարչապետ Թերեզա Մեյը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Համայնքների պալատում խորհրդարանական մեծամասնության կազմակերպիչ Գեվին Ուիլյամսոնին: Այս մասին գրում է Associated Press-ը:
Վերջինիս նշանակումը անակնկալ էր, քանի որ նա պաշտպանական ոլորտում էական փորձ չունի:
Անցյալ տարի մայիսին կառավարության ձևավորման ժամանակ նա նշանակվել է Գանձարանի քարտուղար և խորհրդարանական մեծամասնության կազմակերպիչ:
Արդեն հայտնել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Պատճառը անցյալում նրա կողմից սեռական ոտնձգություններն էին և ոչ պատշաճ վարքագիծը: