Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը


  
դիտումներ: 1763

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը ստանձնել է օրեր առաջ Նյու Յորքում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում բեռնատար ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ և վրաերթի ենթարկել մարդկանց: Իրականացված ահաբեկչության հետևանքով 8 մարդ էր զոհվել, 11-ը` վիրավորվել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել էին, որ ամբոխի մեջ ավտոմեքենայով մխրճված տղամարդը ծագումով Ուզբեկստանից 29-ամյա Սայֆուլո Սաիպովն է եղել, որ նախկինում Uber տաքսի ծառայությունում վարորդ է աշխատել:

Չարագործը վարձակալած ավտոմեքենայի մեջ գրություն էր թողել, որ հարձակումն իրականացրել է ԻՊ-ի անունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: