Դիմակավորված անձը հրաձգություն է իրականցրել ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի Starbucks սրճարաններից մեկում: Միջադեպի հետևանքով 1 զոհ և 2 վիրավոր կա: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով տեղական իշխանություններին: Գրում է Russian.rt.com-ը:
Հաղորդվել է, որ տուժածների թվում 12-ամյա դեռահաս կա, որը հոսպիտալացվել է կրիտիկական ծանր վիճակում: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը կարող էր տեղի ունենալ թմրանյութերի պատճառով:
Ոստիկանությանը չի հաջողվել չարագործին ձերբակալել: