Հայերեն   English   Русский  

Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կարլես Պուչդեմոնին


  
դիտումներ: 1208

Բելգիայի դատարանն ազատ է արձակել ավելի վաղ կալանավորված Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և կատալոնցի չորս նախկին նախարարներին: Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նոյեմբերի 5-ի ցերեկը Պուչդեմոնը և կատալոնական կառավարության նախկին անդամները հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը:

Ավելի վաղ Իսպանիայի դատարանը Պուչդեմոնին և նրա ղեկավարած կառավարության նախկին անդամներին կալանավորելու եվրոպական օրդեր էր տվել:

Հաղորդվել է, որ դատավորը նախկին պաշտոնյաների ձերբակալման համար պատճառ չի տեսել և ազատ է արձակել նրանց: Այնուամենայնիվ, նրանք պետք է մնան Բելգիայի տարածքում, մինչև Իսպանիա տեղափոխվելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: