Արցախն իրականում ՀՀ սովորական մարզ է, ինչպես Սյունիքը
Այո՛, արտաքին քաղաքականության ասպարեզում կամ դիվանագիտական զանազան նրբություններից ելնելով, միգուցե, երբեմն նպաստավոր է Արցախը ներկայացնել որպես ՀՀ-ից առանձին վարչական կամ քաղաքական միավոր, բայց ինքներս մեզ չպետք է ստիպենք մեր երկրի (ներառյալ նաև Արցախը) կամ մեր հասարակության ներսում հավատալ նման «խորամանկության»։
Արցախն իրականում ՀՀ սովորական մարզ է, ինչպես Սյունիքը, ինչպես Արագածոտնը կամ Գեղարքունիքը, հետևաբար որևէ «երկվության» խնդիր պարզապես գոյություն չունի․ «արցախցի» նշանակում է Հայաստանի մասերից մեկի բնակիչ, այսինքն՝ սովորական հայաստանցի կամ Հայաստանի բնակիչ։
Այս համատեքստում պետք է ուղղակի խանձարուրում և անողոք կերպով խեղդել թե՛ երևանյան «մեծապետականության» և թե՛ ստեփանակերտյան «անջատողականության» ցանկացած դրսևորում, որովհետև մենք միևնույն Հայրենիքի զավակներն ենք»։