Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ
դիտումներ: 520
Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ տոնեց, Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվեց: Տուրի կենտրոնական պարտիայում Ադրբեջանի թիմը վստահ հաղթանակ տոնեց Ռուսաստանի ընտրանու նկատմամբ:
Վերջին տուրից առաջ Ադրբեջանի թիմը 13 միավորով գլխավորում է աղյուսակը: Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները 12-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականը 9 միավորով 13-րդ հորիզոնականում է:
Այսօր կայանալիք վերջին տուրում մեր մրցակիցն է լինելու Սերբիայի հավաքականը: