Հայերեն   English   Русский  

Ամփոփվեցին շախմատի Եվրոպայի թիմային առաջնության արդյունքները


  
դիտումներ: 696

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները վաստակեցին 14-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ոսկին բաժին հասավ Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը գրավեց 2-րդ հորիզոնականը: 13 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը: Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը:

Մրցաշարում սահմանված էին նաև մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տրված արդյունքների համար: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ ոսկե մեդալի: 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը արժանացավ արծաթե պարգևի:

Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը միանգամից 3 միավորով առաջ անցավ արծաթե մեդալ նվաճած Վրաստանի ընտրանուց: Կանանց պայքարում ևս Ուկրաինայի ընտրանին եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի հավաքականը Ռուսաստանից վերջին տուրում կրած պարտությունից հետո հայտնվեց 9-րդ հորիզոնականում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: