Հայերեն   English   Русский  

Վիեննայում կքննարկեն ԼՂ հակամարտության հարցը


  
դիտումներ: 1251

Վիեննայում կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության հարցը:

Այս մասին հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը՝ հղում կատարելով կազմակերպության գործող ղեկավարի մամուլի ծառայությանը:

Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ին: «ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության հիմնական առաջնահերթությունները, որոնք քննարկվելու են հանդիպման ընթացքում, ԵԱՀԿ-ի տարածքում հակամարտությունների գոտում լարվածության նվազեցումից բացի հանդիսանում են ծայրահեղականության և արմատականության դեմ պայքարը: Սակայն, չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախարարների հանդիպման առանձին թեմա չի լինելու, պատվիրակությունները հնարավորություն կունենան իրենց ավանդական հայտարարություններում անդրադառնալ այդ հարցին»,- նշված է հայտարարությունում:

Վիեննայում կայանալիք հանդիպումը նախագահելու է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: