Իրաքում ԻՊ անդամակցության համար ձերբակալվել են ավելի քան 500 ռուսաստանցի եւ 200 ադրբեջանցի կանայք
դիտումներ: 1171
Իրաքի բանակը բանտարկել է Ռուսաստանի 512 եւ Ադրբեջանի 200 քաղաքացի կանանց «Իսլամական պետություն » ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով, հայտարարել է Իրաքի պատգամավոր Վիհան Դահիլը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հինգ հարյուր տասներկու կին Ռուսաստանից եւ 200-ն Ադրբեջանից ձերբակալվել են Իրաքի ուժերի կողմից եւ տարվել են բանտ, որպես ԻՊ անդամներ», - գրել է խորհրդարանականը Twitter-ում:
Որտեղ են կանայք ձերբակալվել, եւ որ ժամանակահատվածին են տվյալները վերաբերում, չի պարզաբանվում: