Արտակարգ դեպք Մխչյանում. կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ:
Այդ ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որին իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հրանտ Պ.-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։
Ժամեր անց Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հրանտ Պ.-ի եւ 41-ամյա Տիգրան Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Հրանտին:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տիգրան Պ-ն մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։