Հայերեն   English   Русский  

Սավչենկոն պատմել է, թե երբ Ուկրաինայում հույս կառաջանա


  
դիտումներ: 2753

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի բարելավման հնարավորություն կառաջանա գործող իշխանության տապալումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն դեպքում, երբ իշխանությանը կառափնարան տանեն: Երբ ժողովուրդը ոչ միայն իշխանությանը կառափնարան կհանի, այլ իշխանությանն ընդդիմության հետ միասին: Կառափնարան, ոչ թե բանտ` միայն այդ դեպքում Ուկրաինայում մարդիկ հույս կունենան», - NewsOne պորտալը մեջբերում է Սավչենկոյի խոսքերը:

Նա ընդգծել է, որ ընդդիմության ներկայիս բոլոր ներկայացուցիչները նախկինում իշխանության են եղել:

«Նրանք խառնված էին խաղաթղթերի կապուկի նման, նախ մեկ զուգակցությամբ, այնուհետև այլ: Ուստի ընդդիմություն չկա », - ընդգծել է ժողովրդական պատգամավորը:

Նախկինում Սավչենկոն հայտարարել էր, որ Դոնբասի վերամիավորման մասին օրենքով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում է թաքցնել իր անգործությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: