Երևանում մեկնարկել է բռնցքամարտի պատանեկան բաց մրցաշար
դիտումներ: 1278
Միջազգային կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ, քոլեջի ավագ մարզիչ և ստուգատեսի գլխավոր մրցավար Ֆեդյա Ալեքսանյանի հաղորդմամբ մրցաշարին մասնակցում են 224 մարզիկներ Երևանից և մարզերից: Մարզիկները հայտավորված են տարիքային 2 խմբերում:
Մրցաշարը յուրահատուկ հաշվետվություն է ընթացիկ մրցաշրջանում երկրում գործող բռնցքամարտի խմբերում կատարված աշխատանքների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ստուգատեսի անցկացումը հնարավորություն կընձեռի կարծիք ձևավորել բռնցքամարտիկների ընդհանուր պատրաստականության և մարզադպրոցներում աշխատող մարզիչների կատարած աշխատանքի որակի մասին:
Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին: