Կիտրոնով կեքս
դիտումներ: 5301
Բաղադրությունը
6 ձու
780 գ կաթնաշոռ
175 գ կարագ
150 գ շաքարափոշի
սպիտակաձավար՝ 85 գ
1 կիտրոն
Պատրաստումը
Կիտրոնը լվանալ, չորացնել ու քերել, ապա 2-3 ճաշի գդալ հյութ քամել:
Կարագը շաքարափոշու հետ տրորել, ավելացնել կիտրոնի քերուկն ու հյութը և խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի:
Հետո կամաց-կամաց հատ-հատ ձուն ավելացնել, ապա՝ սպիտակաձավարն ու կաթնաշոռը: Ստացված զանգվածը լցնել կարագոտած կաղապարի մեջ ու մակերեսը հարթեցնել: Թխել 180 աստիճան տաքացված փռի մեջ 50-60 րոպե: Պատրաստի կեքսը հովացնել 30 րոպե, առանց փռից հանելու, դռնակը կիսաբաց վիճակում: Ապա զգուշորեն հանել կաղապարից, դնել ամանի մեջ ու վրան շաքարափոշի ցանել:
Անուշ լինի: