Առեղծվածային կինը Քաբուլում շրջել է մերկ ոտքերով (լուսանկարներ)
Կնոջը լուսանկարել են առանց բուրկայի Քաբուլի փողոցներով վստահ քայլելիս:
Կնոջը լուսանկարած լրագրող Հայաթ Էնսաֆիին զարմացրել են կնոջ գործողությունները:
Նա հայտնել է, որ ինքը երբեք չի նկատել այդ վայրերում նման տեսքով քայլող կնոջ՝ ավելացնելով, որ ամբողջ Քաբուլը շոկի մեջ էր:
Լրագրողը փորձել է մոտենալ կնոջը, սակայն նա շատ արագ է քայլել և չի խոսել իր հետ:
Լուսանկարները արագ տարածվել են սոցիալական ցանցերում, որտեղ նման գործողությունները հակասական կարծիքներ են ստացել, ոմանք դա վիրավորական են համարել, իսկ մյուսները կողմ են եղել նրա գործողություններին:
Աֆղանստանում կանայք խիստ կրոնական սահմանափակումների են ենթարկվում, ինչի շրջանակներում նրանցից պահանջվում է ամբողջ մարմինը ծածկող հագուստ կրել:
Նախկինում՝ 1960-70-ականներին, նրանց թույլատրված էր կարճ կիսաշրջազգեստ կրել, սակայն նրանց դեմքը պետք է անպայման փակ լիներ:
Ինչևէ՝ թալիբանների իշխանության ժամանակ այս օրենքը վերացվել է, և մինչ այժմ՝ անգամ իշխանությունից թալիբանների հեռանալուց հետո, այս հարցը կանանց համար տաբու է համարվում: