Հայերեն   English   Русский  

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վիեննայում. ԵԱՀԿ


  
դիտումներ: 1069

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) նոյեմբերի 14-ին և 16-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: «Համանախագահները նախարարների հետ քննարկել են կոնկրետ քայլեր՝ այն համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի միջև 2017 թ-ի հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ»,- նշված է հայտարարությունում:

Խորհրդակցության ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն ու նախարարները դիտարկել են մի շարք աշխատանքային առաջարկներ, որոնք ներկայումս դիտարկման փուլում են:

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են համատեղ նիստ անցկացնել Վիեննայում 2017 թ-ի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները կպատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որոնցում կընդգրկվեն քաղաքական կարգավորման հարցեր, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: