Չի բացառվում, որ մենք Փիթի հետ նորից երեխա ունենանք.Անջելինա Ջոլի
Ջոլին և Փիթը վեց երեխա են մեծացնում. որդիներ`Մեդոքսին, Փաքսին և Նոքսին, ինչպես նաև դուստրեր`Զահարային,Շայլոյին ու Վիվյենին, հիշեցնում է ТАСС-ը: Ջոլին ասում է, որ իր հարսանիքը Փիթի հետ երեխաներին, որոնք վաղուցվանից ծնողներին համոզում էին պաշտոնականացնել իրենց կապը, աներևակայելի երջանիկ է դարձրել:
Անջելինա Ջոլին վերջերս հայտնել էր, որ մտադիր է վերջացնել դերասանական կարիերան և կենտրոնանալ ռեժիսորական աշխատանքի վրա: 2011 թ. նա արդեն սկսեց որպես ռեժիսոր հանդես գալ, նկարահանելով Բոսնիայում քաղաքացիական պատերազմի մասին "Արյան և մեղրի երկրում" ֆիլմը:
2014 թ. էկրաններին երևաց նրա "Անկոտրունը" ֆիլմը, որը ամերիկական օլիմպիական չեմպիոն և օդաչու Լուի Զամպերինի մասին էր: Ֆիլմի գործողությունները կատարվում են երկրորդ համաշխարհայինի ժամանակ:
Նաև Ջոլին պատրաստվում է "Աֆրիկա" անունով իր երրորդ ֆիլմը նկարահանել: Այն քենիական պալեոանտրոպոլոգ և քաղաքական գործիչ Ռիչարդ Լիկի մասին է: