Հայերեն   English   Русский  

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ին


  
դիտումներ: 1281

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ն շատ հիասթափեցրեց մեզ: Նրանք ասում են, որ պայքարում են ԻՊ-ի դեմ, բայց ի՞նչ են նրանք անում: ԻՊ-ին շատ դոլար տվեցին ... Մենք նրանց հետ դաշնակցային հարաբերություններ Աֆրինի շուրջ չենք ցանկանում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մշտապես խախտում է իր համաձայնությունները:

«Մանբիջում, Ռաքքայում: Երբ մենք առաջարկեցինք այնտեղ միասին աշխատել, նրանք խոստացան, որ այնտեղ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության որևէ անդամ չի մնա, ասեցին չանհանգստանալ: Նրանք չպահեցին իրենց խոսքը: Այժմ ԱՄՆ-ում կառավարությունը փոխվել է, սակայն ամեն ինչ նույնն է մնացել», - հավելել է Թուրքիայի նախագահը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: