Հայերեն   English   Русский  

Դարվինի մրցանակի հիմնադիրները ապացուցել են, որ տղամարդիկ կանանցից հիմար են


  
դիտումներ: 1895

Դարվինի մրցանակի կազմակերպիչները, որը հետմահու տալիս են կյանքից ամենաանհեթեթ կերպով հեռացած մարդկանց, հաշվել են, որ այդ կերպ մահացածների մեջ տղամարդկանց քանակը շատ ավելին է քան կանանցը: 318 ոչ հեղինակավոր մրցանակ ստացածներից միայն 36 են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, հաղորդում է Daily Mail-ը:

Դարվինի մրցանակակիր ամենահայտներից է եղել մի ահաբեկիչ, որը պայթել է սեփական ռումբի վրա, այն բանից հետո, երբ փոստատարը բավականաչափ քանակի դրոշմանիշ չլինելու պատճառով վերադարձրել է նրան պայթուցիկով ծրարը: Այնուհետև հակապարգև է ստացել մի գող, որը վերելակի մեջ փորձել է գողանալ վերելակի մալուխները: Չարագործը պոկել է մալուխը և հսկայական բարձրությունից ընկել ու զոհվել:

"Որքան էլ տարօրինակ է, անհեթեթ պատահականությունների հետևանքով 90% դեպքերում զոհվում են ուժեղ սեռի ներկայացուցիչները", — նշել են Դարվինի մրցանակի կազմակերպիչները:

"Սևահեր" հակամրցանակը տրվում է 1985 թվից: Մրցանակը էվոլյուցիայի թեորիայի հեղինակ Չարլզ Դարվինի պատվին է, քանի որ հեղինակների կարծիքով զոհված հիմարները մարկության զարգացման մեջ ներդրում են կատարել, ազատելով աշխարհը իրենց գենոֆոնդից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: