Հայերեն   English   Русский  

Մեզ հաջողվեց պաշտպանել Սիրիայի ամբողջականությունը և անկախությունը. Բաշար Ասադ


  
դիտումներ: 1904

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է սիրիական պետության փրկության հարցում Ռուսաստանի դերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հարգելի պարոն նախագահ, նախևառաջ ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործելով` ձեզ փոխանցել սիրիացի ժողովրդի շնորհավորանքն ու շնորհակալությունը այն պատճառով, որ մեզ հաջողվեց պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Նույն երախտագիտությունը վերաբերում է նաև Ռուսաստանի այն պետական կառույցներին, որոնք մեզ օգնություն ցուցաբերեցին», - Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է Ասադի խոսքերը:

Նշվում է, որ Ասադը երախտագիտություն է հայտնել ամբողջ ռուս ժողովրդին, որը նա սիրիացի ժողովրդի համար բարեկամական է անվանել:

«Մենք պետք է խոստովանենք, որ այդ գործողությունը թույլ տվեց նպաստել Սիրիայում քաղաքական կարգավորմանը: Եվ Ռուսաստանը տարբեր ուղղություններով նպաստեց արդեն մեկնարկած այդ գործընթացի առաջխաղացմանը, առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության, պետության ինքնիշխանության և անկախության հարգանքի հիման վրա», - ասել է Ասադը:

Իր հերթին Պուտինն ընդգծել է, որ Ասադը բանակցությունների ընթացքում իրեն ասել է, որ «ռուսական բանակի շնորհիվ Սիրիան փրկված է որպես պետություն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հանդիպել է Ասադի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: