Հայերեն   English   Русский  

Նարեկ Սարգսյան. Հուշարձանը սպեղանի կդառնա անհայտ կորածների հարազատների համար


  
դիտումներ: 1855

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀԲԸՄ ցուցահանդեսների սրահում մասնակցել է ԿԽՄԿ 25-ամյա գործունեությանը նվիրված ընդունելությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի նախաձեռնած ցուցահանդեսին, ուր ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների պատմությունները և նրանց հիշատակին նվիրված հուշարձանը:

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզն իր խոսքում հանգամանորեն անդրադարձել է Հայաստանում Կարմիր Խաչի գործունեությանը՝ առանձնացնելով հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի, որն ի սկզբանե աջակից է եղել այդ համատեքստում հուշակոթող ստեղծելու գաղափարի իրագործմանը:

Որպես արդյունք՝ Կարմիր Խաչ-ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե- Երևանի քաղաքապետարան համատեղ ջանքերով արդեն իսկ ստեղծվել է ուշագրավ մի հուշարձան, որն իրականացման փուլում է:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ելույթ ունենալով, շնորհավորել է Կարմիր Խաչի պատասխանատուներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի քառորդդարյա գործունեության առթիվ, միաժամանակ կարևորելով անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշարձանի գաղափարը և պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել հուշարձանի իրականացմանը:

Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը կտեղադրվի Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում՝ դառնալով մշտական հասցե և սպեղանի՝ անհայտ կորածների հարազատների և ընտանիքների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: