Հայերեն   English   Русский  

Կարլես Պուչդեմոնը Իսպանիա վերադառնալու համար պայման է առաջադրել


  
դիտումներ: 3256

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Միասին հանուն Կատալոնիայի» բլոկի ցուցակով: Գրում է Ria.ru-ն:

«Եթե դուք ցանկանում եք, որպեսզի ես լինեմ խորհրդարանում, ես այնտեղ կլինեմ և պաշտոն կզբաղեցնեմ», - հայտարարել է Պուչդեմոնը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում:

Պուչդեմոնը ընտրություններն «անօրինական» է անվանել, սակայն հայտարարել, որ «չի վախենում դրանից»: «Ամեն անգամ, երբ կհայտարարվի նոր ընտրությունների անցկացման մասին, մենք կմասնակցենք, ինչպես արել ենք բոլոր այն տարիների ընթացքում, կհաղթենք և շատ հստակ հայտարարություններով հանդես կգանք», - ասել է Կատալոնիայի նախկին ղեկավարը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի վերջին ինքնավար համայնքի անմիջական կառավարում սահմանեց, դադարեցրեց տարածաշրջանային կառավարության լիազորությունները, լուծարեց խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: