Հայերեն   English   Русский  

Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել. Մելանյա Ստեփանյան


  
դիտումներ: 1137

Տալլինում (Էստոնիա) վերջերս անցկացվեց Tallinn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրեց ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը եւ 23 մասնակիցների զբաղեցրեց ութերորդ տեղը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնեց, որ գոհ է արդյունքներից: Մրցաշարը վարկանիշային էր եւ բավականին ուժեղ կազմ էր հավաքել:

Հաջորդ շաբաթվա սկզբին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ դեկտեմբերի 6-ից 9-ը կանցկացվի Golden Spin of Zagreb միջազգային վարկանիշային մրցաշարը: Բոլոր այս մրցաշարերը մտնում են միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ:

«Անաստանիա Գալուստյանն այժմ Մոսկվայում է: Նա թեթեւ վնասվածք ունի եւ մարզվում է մեղմ ռեժիմով: Մոտակա երկու մրցումները նա բաց կթողնի: Նաստյան շարունակում է պահպանել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում առաջին պահեստայինի կարգավիճակը:

Թինան եւ Սիմոնը հնարավորություն ունեն մեկնելու Փհենչհան: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: Զինվենք համբերությամբ եւ սպասենք: Ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում»,-ասաց Մելանյա Ստեփանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: