NASA-ի տիեզերագնացը հայուհուն արիության համար պարգև է շնորհել
դիտումներ: 2272
Նա պարգևներ է հանձնել Թբիլիսիի ավիացիոն համալսարանի և Բաթումիի Մարզային ակադեմիայի նշանավոր և խիզախ կին շրջանավարտներին:
25-ամյա Բենկլյանը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և միակ կին օդաչուն է և աշխատում է «Georgian Airways» - ում: Նա ապացուցեց, որ կինը նույնպես կարող է տղամարդուն հատուկ գործեր անել, նա կարող է ինքնաթիռ կառավարել նույնիսկ նրանցից լավ։
«Ինձ համար մեծ պատիվ է, հատկապես այն պատճառով, որ մրցանակը տրվել է այդպիսի նշանակալի անձի կողմից : Դա մի անհավանական զգացում է, երբ նման մարդը քեզնով հիանում է: Պարզվում է, որ նա ցանկացել է դառնալ օդաչու, սակայն չի կարողացել տեսողական խնդիրների պատճառով », - ասել է Բենկլյանը Sputnik Georgia- ին տված հարցազրույցում: