BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` «Աշխարհի Փրկիչը» կտավը, որի հեղինակությունը վերագրվում է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին և որը վերջերս աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450 մլն դոլարով, կցուցադրվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Գրում է Gazeta.ru-ն:
Կտավը կդառնա Աբու Դաբիի Լուվրի թանգարանի մի մասնիկը: Թանգարանը բացվել է 2017 թ.: Թանգարանի շինարարությունն ավելի քան 10 տարի է տևել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` տվյալ կտավի գնորդ դարձել է սաուդցի արքայազն Բադեր իբն Աբդուլլա բեն Մուհամմեդ իբն Ֆարհան ալ Սուդը: