Հայերեն   English   Русский  

Սեռական ոտնձգությունների մասին Նիկի Հեյլիի հայտարարությունը խիստ զայրացրել է Թրամփին


  
դիտումներ: 1143

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զայրացրել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգությունների վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և ԱՄՆ նախագահի հասցեին հնչեցրած հայտարարության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Հեյլիի հայտարարությունը Թրամփի խիստ դժգոհությանն է արժանացել: Մեկնաբանելով սեռական ոտնձգությունների հետ կապված վերջին սկանդալները` Հեյլին հայտարարել է, որ «հպարտանում է այն կանանցով, ովքեր լուռ չեն մնացել»:

Այն բանից հետո, երբ Հեյլին տվյալ հարցի վերաբերյալ հայտնել է սեփական դիրքորոշումը նրան հարցրել են, թե ինչ է մտածում այն անձանց մասին, ովքեր նման մեղադրանքներ նաև ԱՄՆ նախագահի հասցեին են հնչեցրել:

«Նույն բանը` կինն ում էլ մեղադրի, պետք է նրա ձայնը լսելի լինի, անհրաժեշտ է զբաղվել այդ խնդրով», - ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մի քանի կանայք Թրամփին սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրել: Վերջին օրերին այդ մասին տեղեկությունը կրկին հայտնվել է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչը զայրացրել է ԱՄՆ-ի առաջնորդին:

Իսկ հենց Թրամփն այդ մեղադրանքները կեղծիք է համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: