Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը հանդես եկան Զագրեբում կայացած մրցաշարում
դիտումներ: 564
Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:
Կարճ եւ կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) եւ 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան եւ Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):
Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի եւ Սիմոնի առջեւ Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: