Հայերեն   English   Русский  

Մենք երբեք Հայաստանին ընտրության առաջ չենք թողել. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 2085

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար, Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակցային պետություններն, այդ թվում Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունեն զարգացնել կապեր այլ երկրների և միությունների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ դա 21-րդ դարում բավական բնական է:

«Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առաջ չենք թողնում, թե ում հետ են նրանք՝ «մեզ հետ, թե նրանց հետ»: Սակայն մենք դաշնակցային հարաբերությունների առաջնահերթության իրավունք ունեք», - ասել է Կարասինը «КоммерсантЪ» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում՝ պատասխանելով Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին:

Ընդ որում՝ ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ համաձայնագրերը, որոնք ստորագրվում ենք այլ ձևաչափով, որոնց թվում նաև ԵՄ-ի «Արևելյան գործընկերությունը», չպետք է խախտեն այն պարտավորությունները, որոնց մասին երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: