Հայերեն   English   Русский  

Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը 40-ի է հասել


  
դիտումներ: 1035

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը 40-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Pajhwok լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին:

Հաղորդվել է, որ ահաբեկչական հարձակման հետևանքով ևս 30 քաղաքացի է վիրավորվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել:

Ավելի ուշ իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: