Արագ պատրաստվող նախուտեստ
Բաղադրությունը
180 գ կաթնաշոռ
140 գ պանիր
1 ձու
2 ճ.գդալ ալյուր ու մի քիչ էլ՝ թաթախելու համար
կես կապ կանաչ սոխ
ձեթ՝ տապակելու համար:
Պատրաստումը
Կոշտ պանիրը մանր քերիչով անցկացնել, ավելացնել կաթնաշոռը, ապա կանաչ սոխը (կարելի է նաև սամիթ ավելացնել. կանաչին պարտադիր է), կարելի է նաև ճզմած սխտոր ավելացնել: Ամբողջ զանգվածը խառնել, ավելացնել թարմ ձուն ու լավ տրորել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրը:
Աշխատանքային մակերեսի վրա մի քիչ ալյուր ցանել, ապա պանրազանգվածից մի ճաշի գդալ լցնել, ձև տալ ու վրան ալյուր ցանել:
Տապակի մեջ ձեթը դաղել (ցանկալի է, որ այն անհոտ լինի), նախապատրաստվածքները մեջը տապակել երկու կողմից:
Հազարի տերևները դնել ափսեի մեջ ու տապակած պանրաշերտերը՝ վրան դասավորել: Մատուցել նրբահամ թանձրահյութով:
Բարի ախորժակ: