Ռուսական կայսրության երկաթյա վարագույրը տապալվեց. Պորոշենկո
դիտումներ: 3061
Այդ մասին հաղորդագրություն տարածվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
«Առանց վիզաների ռեժիմի շնորհիվ Ուկրաինայի անձնագիրն արդեն հարգում են: Հունիսի 11-ից ի վեր յուրաքանչյուր ուկրաինացի, ով կենսաչափական անձնագիր է ստացել՝ առանց հերթ կանգնելու, առանց վիզայի համար վճարելու, անհարկի փաստաթղթեր լրացնելու կարող են ազատ ճանապարհորդել Եվրամիության տարածքում: Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ երկաթյա վարագույրը ոչնչացվել է», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Օգոստոսի վերջին Պորոշենկոն ասել էր, որ Ուկրաինան «երբեք չի վերադառնա ԽՍՀՄ և Ռուսաստանի կայսրություն»: