Հայերեն   English   Русский  

Կրակոցներ Երեւանում. 3 անձ բերման է ենթարկվել


  
դիտումներ: 1154

Հունվարի 6-ին Երեւանում կրակոցներ են հնչել: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի 38-ամյա բնակիչ Խաչիկ Խաչատրյանին, Ավշարի բնակիչներ,

42-ամյա Ազատ Դավթյանին եւ 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջիններին բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայի «Ռիցար» հյուրանոցային համալիրից: Պարզվել է, որ տղամարդիկ հյուրանոցի ավտոկայանատեղիում վիճաբանել են, այդ ընթացքում Ազատ Դավթյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ ատրճանակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: