Հայերեն   English   Русский  

Միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի քաղաքացի է հայտնաբերվել


  
դիտումներ: 146

Հունվարի 15-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի 1983 թ. ծնված Ռեզա Օ.-ին, որը 2016թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ԻԻՀ իրավապահների կողմից Իսլամական պատժի օրենքի 734-րդ հոդվածի մեղադրանքով /համակարգչային հանցանքներ/ և խաբեության, կոռուպցիայի, դրամաշորթության մեջ մեղադրվողների պատժի սաստկացման օրենքի 1-ին հոդվածի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Խափանման միջոցը` կալանք:
Ռեզա Օ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: