Համացանցում քննարկում են Քիմ Քարդաշյանի նորածին դստեր տարօրինակ անունը
Աստղային ընտանիքի երկրպագուները և ուղղակի սոցիալական ցանցերի օգտատերերը դեռևս քննարկում են նորածին երեխայի անունը, և չեն կարողանում հասկանալ, թե ինչպես զույգը կարող էր իրենց երեխայի համար նման անուն ընտրել, որն անկասկած ավելի հարմար կլինի որևէ հեռուստատեսաշոուի համար:
«Չիկագո Ուեսթ անունը կարծես հնչում է որպես ինչ-որ շոուի անուն, որն անկասկած վատ վարկանիշների պատճառով կփակվեր առաջին իսկ եթերաշրջանից հետո», - կարծիք են հայտնել համացանցի օգտատերերը:
«Չիկագո Ուեսթն այժմ NBC-ով ցուցադրվող իմ սիրելի հեռուստասերիալն է», - կատակել են այլ օգտատերեր:
Իսկ որոշ օգտատերեր որոշել են այնուամենայնիվ հասկանալ, թե ինչպես է Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկն ընտրել իրենց նորածին երեխայի անունը:
Սակայն իրականում նման անունի ընտրությունն իր բացատրությունն ունի, քանի որ Քանյե Ուեսթը «Քամիների քաղաք» տեղափոխվել է այն բանից հետո, երբ մայրը ամուսնալուծվել է ամուսնուց: Հենց Չիկագոյում է ռեփերը անցկացրել իր մանկությունը և այնտեղ մեծացել: