Հայերեն   English   Русский  

Հումորիստներ Պետրոսյանն ու Գալուստյանը Պուտինի վստահված անձ են դարձել


  
դիտումներ: 921

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 2018 թ կայանալիք նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են ռուսական էստրադայի արտիստ, գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:

Պուտինի վստահված անձանց երկրորդ ցանկում ներառվել են նաև ռուս դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը, Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքս Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն և ուրիշներ:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և սուսերամարտիկ Յանա Եգորյանը ևս ընդգրկվել են Պուտինի վստահված անձանց ցուցակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: