Դուտերտեն կարգադրել է բռնապետ դառնալու դեպքում գնդակահարել իրեն
դիտումներ: 900
«Եթե ես սահմանված ժամկետից երկար իշխանության մնամ և որոշեմ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ, ես չեմ կատակում: Եթե ես անգամ մեկ օրով գերազանցեմ իմ ժամկետը, խնդրում եմ Ֆիլիպինների զինված ուժերին և ազգային ոստիկանությունը ապահովել սահմանադրությանը հետևելը», - ասել է Դուտերտեն ռազմական բազա կատարած այցի ընթացքում՝ ընդգծելով, որ սահմանադրության պաշտպանությունը բանակի «սրբազան պարտքն» է:
Նման կերպ Դուտերտեն արձագանքել է այն խոսակցություններին, որ ինքը մտադիր է փոփոխություններ կատարել սահմանադրությունում, որպեսզի երկարաձգի իշխանության մնալու ժամկետը: