Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ. ՀՀ արտգործնախարարն ամփոփեց 2017 թվականը
Այն համակարգել է պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:
Այսօր տեղի ունեցող ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց՝ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղված ջանքերը:
2017 թվականի հոկտեմբերի Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախագահները հանդիպել են 5 անգամ: ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահները այցելել են տարածաշրջան 3 անգամ, որի ընթացքում ժամանել են նաև Ստեփանակերտւ՝ հանդիպելով Արցախի ղեկավարության հետ: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն.«Մասնավորապես, դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում հաստատվեցին խաղաղ կարգավորման, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքները: Կոչ է արվել ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորիգային կարողությունները, հետևել Վիեննայում ընդունված սկզբունքներին և այլն: Սրանք այն դրույթներն են, որոնց իր աջակցությունն է հայտնել Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի»,- ասաղց Էդ. Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ հայկական դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակել է մնալ միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում:
2017 թվականի ընթացքում քայլ են արվել նաև զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները: «Մեր ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ուղղված են եղել Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասաց նախարարը:
Ծրագրեր են ձեռնարկվել ուղղված հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը: Գործնական քայլեր են իրականացվել հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի Հանրապետությունների հետ հարաբերություններն առավել ընդլայնելու ուղղությամբ:
Արտաքին քաղաքականության կարևոր կետերից մեկն է շարունակել մնալ Եվրամիության հետ փոխգործակցության զարգացումը: Նոյեմբերի 24-ին ստորագրվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Ուշադրության կենտրոնում է եղել նաև Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայման ծրագրերը:
Շարունակվել է ակտիվ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում, որը նախագահությունը ստանձնել է Յուրի Խաչատուրովը:
Արտաքին դիվանագիտությունը կարևոր տեղ է հատկացրել մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը:
Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ: Դիվանագիտական հարաբերությունների ընդհանուր թիվը հասել է 175-ի: