ԱՄՆ-ի երիտասարդությունը չի հավատում Թրամփին
Այսպիսով, 2000 թվականից հետո ծնված ամերիկացի երիտասարդների 63%-ը կարծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգները սխալ ուղի է բռնել, իսկ հակառակ տեսակետ արտահայտել են նույն տարիքի հարցվածների 18%-ը: Նույն թվով հարցվածներ (63%) քննադատաբար են գնահատել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությունը: Իսկ Թրամփի վարչակազմին աջակցություն հայտնել է հարցվածների 19%-ը:
Գրեթե նույն կերպ երկրի երիտասարդությունը գնահատել է նաև ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը: Հարցվածների 12%-ը հավանության արժանացնում է օրենսդիրների գործունեությունը, իսկ 61%-ը հակառակ տեսակետ է հայտնել:
Հարցումը, որին մասնակցել է 1844 քաղաքացի, անցկացվել է հունվարի 3-16-ն ընկած ժամանակահատվածում: