Բոլոր արգելքներն ամբողջ երկրի, համակարգի թուլության նշան են. Ռուբեն Բաբայան
Այսօր տեղի ունեցած քննարկամ ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար: Apocalypto բանաստեղծության մեջ նա համեմատում է Հայաստանը արևելյան թերմացքի հետ, որը նեխելու է կեղծիքի և ստի մեջ:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ յուրաքանչյուր ոք(եթե պաշտոնյա չէ), առավել ևս արվեստագետ, այդ թվում և բանատսեղծ, արտահայտում է իր սեփական կարծիքը, զգացմունքները, իր տաղանդի չափի շնորհիվ և սահմաններում, իր այդ օրվա էմոցիոնալ վիճակից ելնելով: Յուրաքանչյուրս մարդ իր մեջ ունի սահմանափակումներ, որոնք հաստատում են՝ ելնելով մեր բարոյական և գեղագիտական նորմաներից:
«Տխուր տպավորություն է ստեղծվում, երբ մենք յուրաքաքանչյուր մարդու խոսք փորձում ենք ընկալել որպես մի դասի և խավի կարծիք: Շատ ավելի բարդ և պատվավոր է, երբ դու ներկայացնում ես ինքդ քեզ, որովհետև այդ դեպքում պատասխանատվություն ես կրում սեփական մտքերի, սեփական զգացմունքների համար: Պոեզիայի առաջին հատկությունն անկեղծությունն է: Ես գերադասում եմ լսել անկեղծ կարծիքներ յուրաքանչյուր մարդուց, որը կարող եմ և չկիսել, սակայն նրանք ավելի շահագրգռում, որ մտնեմ երկխոսության մեջ, քան կեղծ կարծիքները»,- ասաց Տիկնիկային թատրոնի տնօրենը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հուսիկ Արայի բանաստեղծությանը, Ռուբեն Բաբայանը նշեց, որ պոեզիայի տեսանկյունից ինքը հիացած չէ.«Իմ անձնական մոտեցումը կյանքի և արվեստի նկատմամբ հետևյալն է. լույսի, ելքի տեղ գտնելն է : Ես, ռուսերեն ասած, «черну́ха»-ի կողմնակից չեմ: Պոեզիայի տեսանկյունից չեմ կարծում, թե ամեն ինչ այդպես ճակատային պետք է ասվի: Բոլոր դեպքերում գոյություն ունի պոետիկ լեզու»,- նշեց բանախոսը:
Ռուբեն Բաբայանը չի գտնում, որ հասարակությունը չպետք է իր կարծիքը հայտներ. Եթե մարդը հրապարակային միտք է արտահայտում, պետք է պատրաստ լինի, որ ուրիշ տեսակետներ էլ կլինեն.«Պարզապես պետք է հիշել՝ յուրաքանչյուր ոք ներկայացնում է միայն իր անձնական տեսակետը»,- ասաց նա:
Անդրադառնալով նախորդ տարվա ամռանը «Խավարում» ցուցահանդեսի փակմանը, Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի հետաձգմանը, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ բոլոր արգելքները թուլության նշան են, ընդ որում՝ ոչ միայն անձի, այլև ամբողջ երկրի, համակարգի.«Երբ փակումս ես ինչ-որ մեկի բերանը, նշանակում է, որ դու թույլ ես, վախենում ես ազատ խոսքից: Շատ հաճախ մենք ասում են, որ հարևան երկրի հետ հակամարտությունը կրոնական չէ, ազգային չէ, այլ քաղաքակրթական է: Ի՞նչ է նշանակում դա. Դա առաջին հերթին հենց խոսքի ազատությունն է: Մարդիկ ունենք իրենք կարծիքն արտահայտելու իրավունք: Ամեն մարդ, քանի որ մարդն է հենց բարձրագույն արժեքը նման քաղաքակրթությունում»,- նշեց Ռուբեն Բաբայանը: