Հայերեն   English   Русский  

Մուհամեդ Ալին տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 1041

Հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին թոքերի բորբոքման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մուհամեդ Ալի

Ալիի ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին բռնցքամարտիկի բուժման վերաբերյալ լավ կանխատեսումներ կան:

72-ամյա Ալիի մոտ հիվանդությունը վաղ շրջանում է հայտնաբերվել և սպասվում է, որ նա երկար չի մնա հիվանդանոցում:

Մուհամեդ Ալի

Ալին ծնվել է Կասիուս Կլեյում և Օլիմպիական ոսկի է նվաճել 18 տարեկան հասակում:

1964թ-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն՝ հաղթանակ տանելով այդ ժամանակվա չեմպիոն Սոնի Լիսթոնի նկատմամբ:

Կարճ ժամանակ անց նա իր անունը փոխել է Մուհամեդ Ալի իսլամ ընդունելը ցույց տալու համար:

Նա բռնցքամարտի ասպարեզից հեռացել է 1981թ-ին և երեք տարի անց հայտարարել Պարկինսոնի հիվանդություն ունենալու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: