Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորել են կրոնական շարժման երկու ակտիվիստների


  
դիտումներ: 2941

Ադրբեջանում «Մահմեդական միասնություն» շարժման երկու ակտիվիստներ Սամիր Բաբաևը և Մահիր Գուլիևը դատապարտվել են վարչական կալանքի:

Այս մասին ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքին հայտնել են նրանց հարազատները:

Ադրբեջանական Մաշթագա գյուղի բնակիչ Բաբաևը ձերբակալվել է փետրվարի 3-ին՝ ոստիկանության՝ Սաբունչիի շրջանային բաժանմունք կնչվելու ժամանակ: Հարազատները մտահոգվել էին, որ նա երկար ժամանակ չի վերադառնում և, ոստիկանություն գնալով, իմացել են, որ Սամիր Բաբաևը ձերբակալվել է 60 օրվա կալանքի: Վերջինիս դեմ ներկայացվել է «անձնական օգտագործման համար թմրանյութերի ապօրինի շրջանառության» մեղադրանք:

Այդ կրոնական շարժման մեկ այլ ակտիվիստ Մահիր Գուլիևը ստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով դատապարտվել է 30 օրվա կալանքի: Նա Աբբաս Գուլիևի եղբայրն է: Վերջինս ձերբակալվել է 2015 թ-ի նոյեմբերի 26-ին Նարդարանում անցկացված ոստիկանական գործողության ընթացքում՝ դատապարտվելով 14.5 տարվա ազատազրկման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: